«Երեկ ԱԺ-ում տեղի է ունեցել խմբակային հերթական խուլիգանությունը և հերթական անգամ՝ խորհրդարանական մեծամասնության պատգամավորների նախաձեռնությամբ ու մասնակցությամբ»,- այսօր՝ ԱԺ նիստի մեկնարկին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը։

«Փորձել են երեք հոգու հետ հաշիվ պարզել և այդ ամենը տմարդի ճղճիմ ձևով․ հրավիրել են սեղանի շուրջ զրուցելու և մի քանի տասնյակ մարդկանցով հարձակվել»,- նշեց նա։

«Միջադեպի ժամանակ իրեն կրավորական է պահել այս շենքում իբր անվտագություն ապահովող ՊՊԾ-ն։ Սա հուշում է, որ խուլիգանությունը հերթական անգամ եղել է ծրագրված և այլ շենքից հրահանգված»,- նկատեց Օհանյանը։