«Նկատի առնելով երեկվանից գերիների, անհետ կորածների հարազատների պահանջներն ու վրդովմունքը և այսօր ԱԺ-ի հարակից տարածքում մեր հայրենակիցների հավաքը, առաջարկում ենք կոնսենսուսով որոշում կայացնել և այսօր Կառավարության հետ հարցուպատասխանից հետո անցկացնել լսում ՝ հրավիրելով Նիկոլ Փաշինյանին, պաշտպանության նախարարին, ԱԳ նախարարին, ԱԱԾ տնօրենին, ինչպես նաև գերիների, անհետ կորածների հարազատներին՝ այս դահլիճում հնչեցվող հարցերին պատասխանելու համար»,- այսօր՝ ԱԺ նիստի մեկնարկին, հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը։