Ավստրալիական Մելբուրն քաղաքը երրորդ տարին շարունակ գլխավորում է կյանքի համար ամենալավ քաղաքների աղյուսակը համաձայն Economist Intelligence Unit-ի, այն դեպքում որ Սիրիայի գլխավոր քաղաք Դամասկոսը գտնվում է աղյուսակի վերջին հորիզոնականում:
Հարավ-ավսրալիական Վիկտորիա նահանգի կենտրոնը առաջ է անցել Վիենայից, Վանկուվերից, Տորոնտոյից և Կալգարիից:
Գլխավոր տասնյակում հայտնվել են նաև ավստրալական քաղաքներ Ադելայիդան, Փերթը և Դիդնեյը, Օկլանդը Նոր Զելանդիայում և Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկին:
Վարկանիշային աղյուսակը կազմողները քաղաքները գնահատել են հինգ չափանիշով` կայունություն, առողջապահություն, մշակույթ և շրջակա միջավայր, կրթություն և ենթակառուցվածքներ:
EIU-ի հաշվետվության համաձայն աշխարհի քաղաքների մեծ մասը կորցրել են իրենց համակրելիությունը ապրելու համար 2008 թվականից հետո, որը մասնավորապես կապված է քաղաքացիական հուզումների հետ Մերձավոր Արևելքում և Հյուսիային Աֆրիկայում: Այնուամենայնիվ եվրոպական քաղաքները և անգամ Իսլանդիան չեն խուսափել վարկանիշի անկումից:
Սակայն փորաձագետները նշում են, որ ամեն ինչ այդքան վատ չէ աշխարհի 140 քաղաքում: Օրինակ կոլումբիական Բոգոտա քաղաքը մեծ ցատկ է կատարել աղյուսակում նվազեցնելով երեխաների առևանգման և նակոբանդաների բռնությունները նվազեցնելուց հետո:
Վարկանիշային աղյուսակում վերջին տեղերն են զբաղեցրել Դամասկոսը, Կահիրեն և Թեհրանը: