Այսօր, դեկտեմբերի 11-ին, կրակոցներ են հնչել Երևանում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 14։30-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Ռիգայի փողոցում բարձրահարկ շենքերից մեկի մոտ կրակոցներ են հնչել։

Դեպքի վայրում հայտնաբերվել են 10-ից ավելի ինքնաձիգից արձակված-կրակված պարկուճ և Maybach մակնիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի հետքեր։

Ըստ նախնական տեղեկությունների՝ կրակոցների հետևանքով, տուժածներ չկան, սակայն ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ արդյոք հիվանդանոցներում վիրավոր քաղաքացի տեղափոխե՞լ է, թե՞ ոչ։