Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:09-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի առանձնատներից մեկում․ ներսում քաղաքացի կա։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15:54-ին, մարվել՝ 16:50-ին:

Փրկարարները ննջասենյակում հայտնաբերել են Վ․ Ա․-ի (ծնված 1978 թ․) դին: Այրվել են ննջասենյակի հատակը (մոտ 8 քմ) և գույք։