«Չեմ կարծում, որ որևէ էական փոփոխություն կլինի»,- այսօր՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Բրյուսելում կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպմանը, ասաց ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը։

«Միշտ լավ է երկխոսություն ունենալը, բայց մենք տեսել ենք, որ երկխոսությունից հետո չեն պահպանվում ձեռք բերված պայմանավորվածությունները և շատ հաճախ ականատես ենք եղել, որ իրավիճակը լարվել է»,- նկատեց նա։

Այվազյանի խոսքով՝ հերթական հանդիպում է լինելու, որը կարող է որոշ առաջընթաց արձանագրել հատկապես հումանիտար հարցերի լուծման համար։