«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին Հայաստանում գրանցված հանցագործությունների ընդհանուր թիվը կազմել է 23 հազար 834 դեպք: Անցած տարվա նույն ժամանակահատվածում Հայաստանում գրանցված է եղել հանցագործությունների 22 հազար 8 դեպք, այսինքն՝ հանցագործությունների թիվը մեկ տարվա կտրվածքով ավելացել է 1826 դեպքով:

Ի դեպ, հիմնականում աճել են ոչ մեծ ծանրության հանցագործությունները: Անցած տարվա տասն ամիսներին Հայաստանում գրանցվել է ոչ մեծ ծանրության հանցագործությունների 11 հազար 434 դեպք, այս տարի այդ ցուցանիշը կազմել է 12 հազար 711: Միջին ծանրության, ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը ավելացել է: Մասնավորապես, առանձնապես ծանր հանցագործությունների թիվն այս տարվա տասն ամիսներին եղել է 282՝ անցած տարվա 261-ի դիմաց:


Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ, հանցագործությունների տեսակներով պայմանավորված, աճել են կաշառք ստանալու դեպքերը: Մասնավորապես, անցած տարվա տասն ամիսներին կաշառք ստանալու ընդամենը 162 դեպք է գրանցվել, իսկ այս տարի այդ նույն բնույթի հանցագործությունների թիվը հասել է 176-ի: Ի դեպ, հասարակական անվտանգության, հասարակական կարգի եւ բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործություններ են եղել, որոնց մասով այս տարվա տասն ամիսներին դեպքերի նշանակալի աճ է արձանագրվել:

Անցած տարվա 4027 դեպքի դիմաց այս տարի արձանագրվել են 5029 հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություններ: Նշենք նաեւ, որ հասարակական կարգի դեմ ուղղված հանցատեսակներից էլ աճը հիմնականում արձանագրվել է թմրանյութի հետ կապված հանցատեսակներում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում