Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում ԵՄ խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ եռակողմ հանդիպման ընթացքում վստահեցրել են ԼՂ հարցով 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի՝ Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման հանձնառությունը։ Այս մասին ասվում է հանդիպման արդյունքներով Շառլ Միշելի հայտարարությունում։


Նա բոլոր չլուծված մարդասիրական հարցերի շուտափույթ և լիարժեք կարգավորման կոչ է արել։ Նշել է, որ մարդասիրական ժեստերը նույնպես կնպաստեն վստահության ամրապնդմանը և կօգնեն ստեղծել պայմաններ, որոնք կնպաստեն խաղաղությանն ու հաշտությանը։

Շառլ Միշելի խոսքով՝ ԵՄ-ն կշարունակի աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև վստահության ամրապնդման միջոցներին։