Ինչպես հայտնել էինք, Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսել:

«Անհրաժեշտ 33 ստորագրությունից 39-ն արդեն կա»,- նախօրեին ասել էր իշխող խմբակցության անդամ Արմեն Կոտոլյանը։

Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցությունը միացել է գործընթացին: «Լույս» խմբակցությունից ևս միացող կա:

Ասում են՝ «Իմ քայլը» Երևանի քաղաքապետի պաշտոնում առաջադրելու է քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանի թեկնածությունը:

Սարգսյանը 36 տարեկան է, փոխքաղաքապետի պաշտոնն զբաղեցնում է 2018թ. հոկտեմբերի 29-ից: