«Իրավունք» թերթը գրում է. «Արագածոտն մարզում շրջանառվող լուրերի համաձայն, սեւ ամպեր են կուտակվում ՀՀԿ-ից փայլուն անցում կատարած «Զարթոնք» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մնացական Մնացականյանի գլխին:

Մասնավորապես, շրջանառվող լուրերի համաձայն, քաղաքապետարանում սկսել են լուրջ ստուգումներ իրականացնել Մնացական Մնացականյանի՝ որպես քաղաքապետ, պաշտոնավարման տարիների շուրջ: «Չար լեզուները» ասում են, որ լավ փնտրողը միշտ գտնում է»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում