Ռուսաստանի Յարոսլավլի շրջանում վթարի է ենթարկվել 10-ից 12 տարեկան երեխաներին տեղափոխող ավտոբուսը, հայտնում է РИА Новости-ն: Նշվում է, որ 14 երեխաներից 12-ը տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, վարորդը կոտրել է ձեռքը:

Երեխաները Յարոսլավլ էին մեկնել՝ մարզական մրցույթի մասնակցելու համար: