ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռ չի որոշել՝ առաջադրվելո՞ւ է, արդյոք, 2024 թվականին, համենայն դեպս նա այդ մասին չի հայտնել. RTVI-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ առաջնորդի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

«Ընտրություններին դեռ երեք տարի կա, որ իմանանք. Պուտինն իրավունք ունի հետագայում առաջադրվելու՝ ցանկության դեպքում»,- ասել է Պեսկովը։

Նրա խոսքով՝ ՌԴ ղեկավարը դեռ չի որոշել և դեռ չի հայտարարել՝ «նման ցանկություն ունի՞, թե՞ ոչ»։

Պեսկովն ընդգծել է, որ իշխանության փոխանցման թեմայի քննարկումը «տարբեր քաղաքագետների ճակատագիրն է, ավելի ճիշտ՝ վաստակը»։