«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանի գրառումը․ «Քանի որ քաղաքապետ Մարությանը հերքեց Քոչարյանի հետ կապի ու համագործակցության լուրերը, ուրեմն որևէ այլ պատճառ նրա պաշտոնանկության համար, փաստորեն, չկա։ Կամ թող ՔՊ-ն ապացույցներ ներկայացնի նման համագործակցության։
Հ․Գ. Հետաքրքիր է, երբ որ Հայկ Մարությանը 2018-ի օգոստոսին հայտարարում էր, որ «Իմ քայլ»-ի/ՔՊ-ի հիմնականում նորելուկ թիմը սպիտակներն են, իսկ մյուս բոլոր ուժերը, հեղափոխական, չեզոք, թե հակահեղափոխական՝ սևերը, մտքով անցնո՞ւմ էր, որ իր պաշտոնավարման կեսերին այդ նույն «սպիտակները» իրեն էլ են «սեւ» հռչակեշու։ Տեսնես ե՞րբ են մեր «փորձառու» քաղաքական գործիչները բումերանգի կանոնը սովորելու»։