Դեկտեմբերի 19-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 07:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 21-ամյա Անուշավան Գևորգյանը իր վարած ВАЗ 3102 մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 135-րդ կմ հատվածում՝ Իջևան ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե արգելապատնեշին և գլխիվայր հայտնվել Աղստև գետում:

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ վթարի հետևանքով Ա. Գևորգյանը տեղում մահացել է: Նրա դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Իջևանի թիվ 62 հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, օգտագործելով հատուկ ճոպաններ:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: