Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը գրառում է կատարել. «Այսօր, դեկտեմբերի 20-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային զարգացումների շուրջ և երկուստեք գոհունակություն է հայտնվել նկատվող կայունացման միտումների առիթով»: