Նյու Յորքում երկու ժամով կանգ է առել մոտրոյի աշխատանքը կատուների պատճառով, որոնք հայտնվել են Բրուքլինի շրջանի ճանապարհի վրա: Այս մասին գրում է The New York Daily News-ը:
Մետրոյի աշխատակիցները հայտնաբերել են երկու կատվի` բաց երկաթուղու վրա «Չերչավենյու» կայարանում:

Նրանք փորձել են ինքնուրույն փրկել կենդանիներին, սակայն նրանք շատ ճարպիկ են գտնվել և չի հաջողվել նրանց բռնել: Արդյունքում աշխատակիցները համոզել են ղեկավարությանը հոսանքազրկել ուղիները:
Գնացքները կանգ են առել: Ընդ որում ուղևորներին անկեղծ կերպով բացատրել են, որ դա տեղի է ունեցել կատուների փրկության համար: Երկար փորձերից հետո չի հաջողվել նրանց բռնել և տեղափոխել անվտանգ վայր, նրանք շարունակել են թաքնվել մարդկանցից:
Գնացքների տեղաշարժը ստիված են եղել վերսկսել, սակայն մեքենավարներին զգուշացրել են, որ կայարանի տարածքում նրանք շարժվեն հատուկ ուշադրությամբ:
Կատուներին փրկելու երկրորդ փորձը կատարվել է արդեն երեկոյան: Ժամանած ոստիկանները ավելի ճարպիկ և հաջողակ են եղել, քան մետրոպոլիտենի աշխատողները: Նրանց անհրաժեշտ է եղել ընդամենը 15 րոպե: Կատուները շատ վախեցած տեսք են ունեցել, սակայն կարևորը կենդանի են մնացել: