«Ազատագրում»-ը ֆեյսբուքյան էջում տեսանյութ է տարածել` կից գրառմամբ. «Փարաքար համայնքում հերթական բեսպրեդելն է կատարվում։ Ընտրություններում հաղթած «Ապրելու երկիր» կուսակցության թեկնածու Վոլոդյա Գրիգորյանին չեն թողնում իր աշխատավայր։ Մոտ 100 կարմիր բերետավոր փակել են համայնքապետարանի մուտքը ու առանց պատճառաբանության համայնքապետին թույլ չեն տալիս մուտք գործել իր աշխատավայր։ Տեղեկություններ կան, որ առաջիկա րոպեներին կփորձեն աշխատավայր տանել իրենց թեկնածուին։ Ի նշան բողոքի՝ համայնքի բնակիչները փակել են դեպի օդանավակայան տանող ճանապարհը»։