ԱՄՆ-ում 8-ամյա  տղան գողացել է մոր մեքենան և կորցնելով հսկողությունը բախվել է սյանը: Արդյունքում մահացել է նրա փոքրիկ վեցամյա քույրը, ով այդ ժամանակ գտնվել է ավտոմեքենայի սրահում: Այս մասին հայտնում է NBC News-ը:
Դեպքը տեղի է ունեցել Արիզոնայի Ֆինիկս արվարձանում: Ինչպես պատմել են քաղաքի ոստիկանությունում օգոստոսի 28-ի երեկոյան 911 շտապ օգնությունը ստացել է հեռախոսազանգ կնոջից, ով հայտարարել է, որ իր երեխաները առևանգվել են: Մոր խոսքերով նա պառկեցրել է երեխաներին քնելու, սակայն կես ժամ անց մտել է երեխաների ննջասենյակ և հայտնաբերել, որ երկուսն էլ տեղում չեն:
Դրանից քիչ անց ոստիկանությունը հայտնաբերել է սյան հետ բախված ավտոմեքենան, որտեղ գտնվում էին երեխաներ: Ղեկին նստած տղան ստացել է չնչին վնասվածքներ, սակայն քույրը մահացել է: Ոստիկանության խոսքերով նա ամրացված չի եղել անվտանգության գոտիով:
Ինչպես պատմել է ականատեսներից մեկը երեխան կարողացել է վարել ավտոմեքենան: Նա կանգ է առել կարմիր լույսի տակ և պահպանել է ճանապարհային երթևեկության այլ կանոններ:
Սա առաջին դեպքը չէ ԱՄՆ-ում, երբ երեխաները գողանում են ծնողների մեքենաները: Այսպես 2013 թվականի ապրիլին Միչիգան նահագում վեցամյա տղան նստել էր ծնողների ավտոմեքենայի ղեկին և ուղևորվել չինական ռեստորան: Երեխային կանգնեցրել էին մոտակայքով անցնող վարորդները: