Դեկտեմբերի 24-ին, ժամը 07:09-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 35-րդ կմ-ին «Honda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1974 թ․) բախվել է ճանապարհին կայանած «VAZ-2121» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Ս․ Ս․, ծնված 1995 թ․):

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը, ինչպես նաև «Honda» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել ողևորներ Հ․ Ա․-ին (ծնված 1951 թ․), Գ․ Ն․-ին (ծնված 1962 թ․) և Ա․ Ա․-ին (ծնված 1979 թ․)․ տուժածները հոսպիտալացվել են Չարենցավանի ԲԿ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար: