«Եղել են դեպքեր, երբ ինձ զեկուցվել է, թե այսինչ հրամանատարը դիրքը թողել, փախել է: Երկարատև քննություն ենք արել, պարզվել է, որ ուղիղ հակառակն է: Եվ եղել է հակառակը, երբ փառաբանվել է մարդը, բայց պարզվել է՝ ուղիղ հակառակն է»,- հարցազրույցի ժամանակ ասաց վարչապետը: Հարցին՝ պատժվե՞լ են այդ մարդիկ, Փաշինյանը երկմտեց՝ պատժվել են, պատժվում են, կպատժվեն: