«Ես ժամանակին խոսել եմ Սերժ Սարգսյանի լուսանկարը Հատուկ քննչական ծառայության քննիչի սենյակում կախված լինելու մասին։ Ես երբեք չեմ խոսել, որ նախարարի կամ բարձրաստիճան պաշտոնյայի սենյակում պետք է կախված չլինի երկրի ղեկավարի նկարը»,- առցանց ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է իր լուսանկարը պաշտոնյաների աշխատասենյակներում փակցնելուն, Փաշինյանը շեշտեց, որ հեղափոխությունից հետո իրենք հասկացել են, որ պետական ատրիբուտներին, արարողակարգերին հարկավոր է վերաբերվել պատշաճ ձևով։