«Կադրային քաղաքականության առումով՝ բա էս պայմաններում էս իրավիճակում հուսալիությունը շատ կարևոր բան ա: Բա մենք երկար ժամանակ պետական կառավարման համակարգում մարդիկ ունենանք, որ պետական կառավարման համակարգում տենց բարձրագոչ դիպլոմներով աշխատեն կառավարության դե՞մ: Եվ ժողովրդի մանդատն ստացած ծրագրերի դեմ աշխատեն ներսի՞ց: Բա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին ենք խոսում: Թե՞ մենք վստահ չլինենք, որ մենք նշանակում ենք բանագնաց, ով որ պիտի բանակցությունների սեղանի շուրջ հետապնդի այն նպատակը, որ կառավարությունը ժողովրդի առաջ դրել է ու դրա համար մանդատ ստացել: Բա դնենք մարդ, որ հետո գնա, գա, ասի՝ գիտե՞ք ինչ, ես տեղյակ չէի, որ Թուրքիայի ներկայացուցիչը պետք է... Էս դավադիր կառավարությունը ինձ ուղարկեց մի տեղ՝ ժուլյեն ուտելու, պարզվեց՝ ինձ դավադրաբար մտցրել են Թուրքիայի ներկայացուցիչների հետ բանակցություններ մեջ: Բա տեսել եմ ես դա, հասկանո՞ւմ եք»,- առցանց ասուլիսի ժամանակ ասաց Փաշինյանը: