ԱԺ նախկին պատգամավոր Թևան Պողոսյանի գրառումը. «Արցախն այս ու այն կողմ նետելու իր կամ առուծախի առարկա չէ: Արցախն անգին հայրենիք է, որի ամեն թիզ հողը արյամբ է սրբագործված: Արցախը սեր է, հույզ է, աչքի լույս ու ապրելու իմաստ է: Մի խոսեք Արցախի մասին ընդհանրապես, եթե չեք հասկացել, որ նրա մասին արտաբերած ամեն բառը կա՛մ պիտի լույս ու սեր ճառագի, կա՛մ չլինի ընդհանրապես: Կեղտոտ կոշիկներով հեռո՛ւ մնացեք իմ սրբությունից` այստեղ մուտքը միայն մաքրազերծված արտահագուստով է ու մաքրագործված ներքնաշխարհով: Արցախը կյանք է ու կյանքի իմաստ»: