Դեկտեմբերի 30-ին, ժամը 04:49-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աստղաձոր գյուղում այրվում է անասնագոմ։

ԱԻՆ-ից  հայտնում են, որ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 15-րդ փողոցի տներից մեկին կից անասնագոմում (30 քմ)։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 05։26-ին, մարվել՝ 06։38-ին։ Մասամբ այրվել են անասնագոմի տանիքի փայտե կառուցատարրերը (17 քմ), ծխահարվել և անկել են մեկ խոզ, մեկ հորթ, մեկ խոշոր եղջերավոր կենդանի և 20 հավ։