ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է Ռուսաստանի դեմ մասշտաբային պատժամիջոցներ կիրառել ուկրաինական սահմանին էսկալացիայի դեպքում։

Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ արեւմտյան երկրները կարող են աննախադեպ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հետ սահմանին լարվածության դեպքում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։


ԱՄՆ նախագահը խոստացել է ՌԴ դեմ մասշտաբային պատժամիջոցներ կիրառել ուկրաինական սահմանին էսկալացիայի դեպքում
10:07, 31.12.2021
Տարածաշրջան:Աշխարհում, Ռուսաստան
Թեմա: Քաղաքականություն

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոստացել է Ռուսաստանի դեմ մասշտաբային պատժամիջոցներ կիրառել ուկրաինական սահմանին էսկալացիայի դեպքում։

Բայդենը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի ժամանակ նշել է, որ արեւմտյան երկրները կարող են աննախադեպ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ Ուկրաինայի հետ սահմանին լարվածության դեպքում։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։


«Բայդենը նշել է, որ եթե լարվածությունը շարունակվի ուկրաինական սահմանի երկայնքով, ապա արեւմտյան երկրները լայնածավալ տնտեսական, ֆինանսական եւ ռազմական պատժամիջոցներ կկիրառեն»,-հավելել է նա։

«Մեր նախագահն անմիջապես արձագանքեց դրան՝ ասելով, որ եթե Արեւմուտքը որոշի կիրառել այս աննախադեպ պատժամիջոցները որոշակի պայմաններում, ապա այս ամենը կարող է հանգեցնել մեր երկրների միջեւ հարաբերությունների ամբողջական խզման»,-հավելել է Ուշակովը։

Սպիտակ տան տվյալներով՝ ԱՄՆ նախագահը ռուս գործընկերոջ հետ հեռախոսազրույցում զգուշացրել է Պուտինին Ուկրաինայի դեմՌուսաստանի հարձակման դեպքում Վաշինգտոնի եւ նրա դաշնակիցների՝ վճռական միջոցներ ձեռնարկելու պատրաստակամության մասին։

«Նախագահը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները եւ նրա դաշնակիցներն ու գործընկերները վճռականորեն կարձագանքեն, եթե Ռուսաստանը հետագա քայլեր ձեռնարկի Ուկրաինա ներխուժելու համար»,-ասել է Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին: