Հանրապետության տարածքում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 4-5-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերն առանձին շրջաններում սպասվում է թույլ ձյուն: Լեռնային և նախալեռնային շրջանների ճանապարհներին մերկասառույցը կպահպանվի:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, քամին կլինի արևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ։

Ըստ աղբյուրի՝ օդի ջերմաստիճանը հունվարի 2-ի գիշերը կբարձրանա 2-3 աստիճանով:

Երևան քաղաքում դեկտեմբերի 31-ի ցերեկը, հունվարի 1-ին, 4-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 2-ի ցերեկը, 3-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն: