ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Վարդենիսում և Փարաքարում աթոռակռիվ է. ՔՊ-ն կյանքի ու մահվան կռիվ է տալիս ԱԹՈՌԻ համար՝ ոտնահարելով և արհամարհելով համայնքի բնակիչների ընտրությունը:
Անհասկանալի է ոտիկանների ապօրինի գործողությունների տրամաբանությունը. ինչո՞ւ և ի՞նչ հիմքով են արգելում ԸՆՏՐՎԱԾ քաղաքապետին ու ավագանու անդամներին մտնել քաղաքապետարան:
Աթոռակռվում նիկոլներն անգերազանցելի աներես ու անինքնասեր «մարտիկներ» են․․․»։