Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ին ընդունեց կառավարության հրաժարականը:

Վարչապետի պաշտոնակատար է նշանակվել առաջին փոխվարչապետ Ալիխան Սմաիլովը, ասված է նախագահի հրամանագրում։

Կառավարության մնացած անդամները կշարունակեն կատարել իրենց պարտականությունները մինչև նախարարների կաբինետի նոր կազմի հաստատումը։