Կառավարությունը ԶՊՄԿ-ի` ՀՀ սեփականություն հանդիսացող 15% բաժնետոմսերով հավաստված իրավունքները հանձնեց «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի» հավատարմագրային կառավարմանը: Որոշումն ընդունվեց Կառավարության այսօրվա նիստում։

«2000-ականներից ի վեր առաջին անգամ պետությունն ունի բաժնեմաս՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ում»,- նկատեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ այդ գործարքը շատերին կասկածելի է թվացել։

«Այն, որ պետությունն իր հիմնական ռազմավարական ակտիվից երկար տարիներ զրկվում էր ու զրկված է եղել, դա փաստորեն կասկածելի չէ, իսկ այն, որ պետությունը ձեռք է բերել, ոմանք փորձում են դրա մեջ կոռուպցիոն հետքեր ու գործարքներ գտնել: Կոռուպցիայի արդյունքում պետությունը ոչ թե ստանում է, այլ պետությունը կորցնում է․ դա մենք տեսել ենք երկար տարիներ»,- նշեց վարչապետը:

Փաշինյանի խոսքով՝ Կառավարությունը ԶՊՄԿ-ում կունենա ներկայացուցիչ: