Ղազախստանի մայրաքաղաքում բոլոր վարչական շենքերն ուժեղացված պաշտպանության տակ են առնվել։

Նուր-Սուլթանում գիշերն անցել է առանց միջադեպերի: Առավոտյան ժամը 7-ից գործում է հասարակական տրանսպորտը, խանութներն ու առեւտրի կենտրոնները բաց են: Սակայն Նուր-Սուլթան օդանավակայանը դեռ թռիչքներ չի ընդունում։ Մի քանի ժամով ինտերնետ կապ էր հայտնվել։ Այժմ այն կրկին բացակայում է։ Քաղաքը տեղեկատվական մեկուսացման մեջ է: Կառավարությունն օպերատիվ միջոցներ է ձեռնարկում իրավիճակը կայունացնելու համար: Ոստիկանությունը Նուր-Սուլթանում աշխատում է ինտենսիվ ռեժիմով:

Ազգային բանկը հայտարարել է, որ դադարեցրել է բանկերի եւ բորսաների աշխատանքը։ Ի դեպ, Նուր-Սուլթանում եւ մի շարք բանկոմատներում փողերն արդեն վերջացել են։