Ղազախստանում ակիմատների (քաղաքապետարաններ) եւ ոստիկանական բաժանմունքների բոլոր շենքերը վերցվել են իրավապահ մարմինների հսկողության տակ, հունվարի 7-ին տեղեկացրել է «Խաբար 24» հեռուստաալիքը՝ հղում կատարելով ՆԳՆ-ին, փոխանցում է «Իզվեստիա»-ն։

«Քաղաքային եւ շրջանային ակիմատների, ինչպես նաեւ ոստիկանական բաժանմունքների բոլոր շենքերը հանրապետությունում ազատագրված են, ներկայում դրանք վերցած են իրավապահ մարմինների հսկողության տակ»,- ասել է հեռուստաալիքի հաղորդավարուհին հեռուստաէկրանից։


Բացի այդ, հանրապետության ներքին գործերի նախարարության տեղեկատվությամբ՝ «Ալմաթիում շարունակվում է ավազակային կազմավորումների մաքրումը»։

Ավելի վաղ՝ հունվարի 6-ին, տեղեկացվել էր, որ ցուցարարների ամբոխը մտադիր է նորից գրոհել Ալմաթիի ոստիկանության դեպարտամենտի շենքը։ Ընդ որում՝ մեկ որ առաջ Ալմաթիում ցուցարարները փորձել էին զավթել ներքին գործերի դեպարտամենտը, ինչպես նաեւ Աուեզի ներքին գործերի շրջանային բաժանմունքի շենքը։

Նրանց հաջողվել էր ժամանակավորապես իրենց վերահսկողության տակ վերցնել Ալմաթիի օդանավակայանը եւ ջարդարարություն իրականացնել։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ցուցարարները հեռացել են օդանավակայանից, ուժայինները հատուկ գործողություն են իրականացնում։

Բացի այդ, Ալմաթիում ցուցարարները ներխուժել էին քաղաքապետարան, հրկիզել դատախազության շենքը, ինչպես նաեւ կառավարող կուսակցության գրասենյակը։ Ղազախստանի նախագահի Ալմաթիի նստավայրը նույնպես զավթվել էր։