ՔՊ-ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ապրելու երկիրը» կարծես՝ մի նոր ներկայացում է պատրաստել Փարաքարում։

Լավ հասկանալով, որ ավագանու 11 անդամներն ունեն հստակ թեկնածու, ունեն հստակ իրավազորություն նիստ գումարելու, որոշում կայացնելու, ԱԵ-ն անցել է պլան Բ-ին։

Հիմա էլ փորձում են տարբեր, ոչ օրինաչափ գործողություններով խաթարել նիստի բնականոն ընթացքը, ԻՐԱՎԱԶՈՐ նիստի բնականոն ընթացքը, որին մասնակցում է ավագանու 11 անդամ։

Սկզբում կռիվ են հրահրել, որպեսզի ավագանու անդամները չհասցնեն գրանցվել նիստին, հետո էլ արդեն սկսել են պնդել, թե 11 անդամներից ոչ բոլորն են ուղիղ 10-ին եղել տեղում և գրանցվել։

Կարճ ու հստակ պիտի արձանագրեմ՝ «Ապրելու երկիրը» ո՛չ ավել, ո՛չ պակաս փորձում է մարդկանց ապուշի տեղ դնել։ Ագրեսիվ տրամադրված մարդկանց խումբ է հավաքում համայնքապետարանի դիմաց, փորձում սադրել ներս մտնող ավագանիներին, էնպես անել, որ ուշանան նիստից, հետո էլ պնդում, թե ավագանիներն ուշացել են ու նիստն իրավազոր չէ։ Մանկամտությանն էլ չափ կա»։