Երկրում տեղի ունեցած անկարգություններից հետո Ղազախստանի իրավապահ մարմինները բերման են ենթարկել ավելի քան 4.2 հազար մարդու, այդ թվում, ըստ նախնական տեղեկությունների, հարեւան պետության քաղաքացիների, հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Ոստիկանություն է բերվել 4266 մարդ. ձերբակալվածների թվում կան օտարերկրյա քաղաքացիներ։ Ալմաթիի շրջանի գյուղերից մեկում ավելի քան 100 մարդ է բերման ենթարկվել։ Նախնական տվյալներով՝ բերման են ենթարկվել հարեւան պետության քաղաքացիներ»,- ասված է Ղազախստանի ՆԳՆ հայտարարության մեջ։


Ավելի վաղ գերատեսչությունը հայտնել էր, որ Ղազախստանի տարածքում ձերբակալվել է մինչեւ չորս հազար մարդ։