Կրասնոյարսկի երկրամասի Լեսոսիբիրսկ քաղաքում 56-ամյա հիվանդը նկարահանել է բժիշկների ամանորյա կորպորատիվը: Տեղի ԶԼՄ-ները հայտնում են, որ ծանր վիճակում գտնվող տղամարդը, որին շտապ վիրահատություն էր անհրաժեշտ, տեսնելով, որ բժիշկներն ուշանում են, պարզում է, որ վերջիններն ամանորյա խրախճանքի մեջ են: Ապակուց այն կողմ տեսանելի է՝ ինչպես են նրանք խմում և զվարճանում: Մահվանից առաջ հիվանդը հասցնում է տեսանյութն ուղարկել իր հարազատներին: