Երեքշաբթի 65 տարեկան հասակում Իտալիայում մահացել է Եվրախորհրդարանի նախագահ Դեյվիդ Սասոլին։ Այս մասին հայտնել է նրա մամուլի քարտուղար Ռոբերտո Կուիլյոն։

«Դեյվիդ Սասոլին մահացել է հունվարի 11-ին ժամը 01:15-ին»,- գրել է Կուիլյոն Twitter-ում։ Նրա խոսքով՝ Սասոլին մահացել է Իտալիայի Ավիանո քաղաքում, որտեղ հոսպիտալացվել էր։ Հուղարկավորության օրն ու ժամը «կհայտարարվի առաջիկա մի քանի ժամվա ընթացքում», - ասել է Կուիլյոն: