Այսօր՝ հունվարի 11-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում. Ժամը 09:30-ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 26-ամյա Վահան Առաքելյանը իր վարած ЗИЛ մակնիշի ավտոմեքենայով Գյումրի-Նոր Ախուրյան ավտոճանապարհի Նոր Ախուրյանի վարչական տարածքում ԱԺ նախկին պատգամավոր, գործար Սամվել Ալեքսանյաին պատկանող շաքարի գործարանի մոտ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել հողաթմբին:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն: