Նոր ամուսնական զույգերի համար իրենց նորածինների խաղաղ քունի պատկերը կյանքի ամենազվարճալի պահերից մեկն է և կարճատև դադար` անընդհատ կերակրելու և տակդիր փոխելու ընթացքում:
Նյու Ջերսիի լուսանկարիչ Ալիսա Գոուլդը անմահացրել է այդ պահը երեխայի լուսանկարների շարքում իրենց կյանքի ամենավաղ շրջաններում:
32 տարեկան Ալիսան լուսանկարել է երեխաների, որոնցից ոմանք ընդամենը երեք օրական են, տարբեր դիրքերով և մեծ մասամբ քնած:
«Ես սիրում եմ նորածինների նկարելու պարզությունը»,- նշել է Ալիսան և ավելացրել.«Իմ նպատակն է անմահացնել այդ պահը իրենց կյանքում: Ես ցանկանում եմ, որ մայրերը այս նկարները նայեն տաս տարի հետո և տեսնել մոր անսահման սերը իր նորածինի նկատմամբ»:
Ալիսան օգտագործել է յուրաքանչյուր նկարի համար երեք ժամ:
Նա մեկնաբանել է, որ նորածիններին նկարելը ամենադժվար բաներից մեկն է: «Ես գնում էի նրանց տուն և երբեք չգիտեի ինչ սպասել, յուրաքանչյուր երեխայի, որ ես հանդիպել եմ շատ տարբեր են եղել: Որոշները շատ ճարպիկ են և չեն ցանկանում քնել, իսկ մյուսներն էլ չեն ցանկանում զարթնել»,- նշել է Ալիսան: