Շաբաթներ առաջ Բաքուն բողոքի նոտա էր հղել Փարիզին՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնին հավակնող Վալերի Պեկրեսի՝ Արցախ կատարած այցի պատճառով։

Երեկ՝ լրագրողների հետ զրույցում Պեկրեսն ասել է, որ Ալիևի սպառնալիքներն իրեն չեն վախեցնում: Ավելին, նա զարմանք է հայտնել ֆրանսիական դիվանագիտության «խլացուցիչ լռության» կապակցությամբ։