ՀԱՊԿ-ի ուժերի ռուս խաղաղապահներով ինքնաթիռները մեկնել են Ղազախստանից, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Ղազախստանում ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի ռուս խաղաղապահների ստորաբաժանումները զինտեխնիկա են բեռնել «Իլ-76» եւ «Ան-124» ռազմական ինքնաթիռները եւ մեկնել են Ալմաթիից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Տասնհինգ «Իլ-76» եւ «Ան-124» ինքնաթիռներն օդադեսանտային ստորաբաժանումների անձնակազմն ու սարքավորումները կհասցնեն Իվանովոյի եւ Մոսկվայի մարզերի օդանավակայաններ: Այնուհետեւ խաղաղապահները կվերադառնան մշտական ​​տեղակայման կետեր։

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հունվարի 5-ին դիմել էր ՀԱՊԿ-ի օգնությանը այն բանից հետո, երբ երկրում անկարգություններ սկսվեցին հեղուկ գազի գների կրկնապատկման դեմ բողոքի ցույցերի ֆոնին:

Հինգշաբթի՝ հունվարի 13-ին, հայտարարվեց ՀԱՊԿ առաքելության հաջող ավարտի մասին, ուրբաթ առավոտյան Հայաստանի եւ Տաջիկստանի խաղաղապահները վերադարձան հայրենիք։