Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով Երեւանի պետական համալսարանն ավելի շատ հարկ է վճարել պետոթւյանը, քան երկու ցեմենտի գործարանները միասին։

Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը. «Մեղմ ասած, նորմալ չէ, երբ մի ամբողջ երկրի համար ցեմենտ արտադրող ձեռնարկությունները միասին վերցրած վճարում են 500 միլիոն դրամից պակաս հարկ, իսկ մեկ առանձին վերցրած բուհ, օրինակ՝ Պետական համալսարանը՝ 735 մլն դրամ։ Կարելի՞ է արդյոք պատկերացնել, որ ասենք Նորվեգիայում, Իսպանիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Չինաստանում կամ Բրազիլիայում այդ երկրների բոլոր ցեմենտ արտադրող գործարանները միասին վերցրած ավելի քիչ հարկ վճարեն, քան այդ նույն երկրի միայն մեկ բուհ։ Նման բան պարզապես հնարավոր չէ։ Սովորաբար նորմալ է, երբ տնտեսվարողները մեծ հարկեր են վճարում, ինչի շնորհիվ նորմալ երկրներում ֆինանսավորվում է նաեւ կրթական ոլորտը։ Հայաստանում մի կողմից ցեմենտի գործարաններն են աննորմալ քիչ վճարում, մյուս կողմից բուհերն են աննորմալ շատ հարկվճարում։ Իսկ բուհերի վճարած հարկերը գոյանում են ուսման վարձերից։ Այս տեսանկյունից՝ բուհերի վարձավճարների բարձրացումը առնվազն պետք է ոչ նորմալ գնահատվի»,- գրում է «Հայկական ժամանակը»