Երգչուհի Անահիտ Սիմոնյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։

Ինստագրամյան էջի Stories բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է, հրապարակված կադրերում Անահիտ Սիմոնյանը բաց գույնի բլուզ է կրում, որը համադրել է մուգ գույնի բաճկոնի հետ։ Երիտասարդ մայրիկն արձակել է մազերն ու նախապատվություն է տվել արտահայտիչ դիմահարդարմանը։ Հրապարակումը մեկնաբանված չէ։