«Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի պետ Արտակ Սարգսյանը բերման է ենթարկվել։
Պատճառը դեռ հայտնի չէ։ Քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ Նոնա Նավիկյանը լրատվականների հետ զրույցում ասում է, թե տեղեկություն չունի այդ մասին։
Միաժամանակ համացանցում արդեն հրապարակվել է Արտակ Սարգսյանին բերման ենթարկելու տեսագրությունը։