Ամերիկացի դերասան, քաղաքական գործիչ Առնոլդ Շվարցենեգերը Լոս Անջելեսում վթարի է ենթարկվել։ Նրա արտաճանապարհային GMC Yukon մեքենան հարվածել է Toyota Prius-ին, որի կին վարորդը տուժել է։ Այս մասին հայտնում է TMZ պորտալը։

Դերասանը չի տուժել։ Բախման հետևանքով դերասանի մեքենան մասամբ հայտնվել է Toyota-ի վրա։

Վթարի ականատեսները հայտնում են, որ տեղի ունեցածը նման էր կինոհնարքի։ Դերասանը մտադիր է տեսակցել հոսպիտալացված կնոջը։