Դերասան, ռեժիսոր, սցենարիստ Տիգրան Նալչաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քաղաքացիների կողմից տարեկան բուքմեյքերական խաղադրույքների չափսը կրկնակի գերազանցում է ՀՀ տարեկան բյուջեն։
Եթե դրան գումարենք այն, որ ազգի տղամարդկանց հավանաբար կեսը պլանքյաշ է, մեծամասնությունը ծխում են ու ալկոհոլ օգտագործում, ապա շատ գեղեցիկ դեգրադացիոն պատկեր կունենանք։
Սրան կարող ենք գումարել անառողջ սնունդն ու մի շարք լավ սպառվող թունավոր ըմպելիքներ ու պատկերն էլ ավելի վախենալու կլինի։
Ի դեպ, վերը նշված արատավոր երևույթների մեջ ներգրավված են նաև կանայք, աղջիկներն ու շատ անչափահասներ»։