ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արեգնազ Մանուկյանը ձայնագրություն միացրեց. ««Այսօր մեզ համար շարունակում են խնդիր լինել հավաքույթները, որոնք մեծ խնդիր են վարակի տարածման համար: Խնդիր են նաև հարսանյաց հանդեսները... մեզ պետք է հանրային բարձր գիտակցություն»,- սա Սուրեն Պապիկյանի ձայնն է, ով կորոնավարակի տարածման առումով հարսանյաց արարողություններ անցկացնելը խնդիր էր համարում: Մարդ, ով 3 տարի առաջ կերազեր ճոխ ու օլիգարխիկ հաճույքներին համարժեք հարսանիք ունենալու մասին: Մարդ, ում քաղաքական թիմի չկշռադատված գործողությունների հետևանքով մեր երկրի գլխին պատերազմ բերվեց...»,- հայտարարեց Մանուկյանը: