ՀՀ կառավարությունը մեծացնում է սուբվենցիաների ֆինանսավորման չափերը՝ համայնք-Կառավարություն գործակցության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով։

Կառավարությունից  հայտնում են, որ առանձնակի ուշադրության կենտրոնում կլինեն սահմանամերձ բնակավայրերը, ներառվել են նաև պետական ֆինանսավորման նոր ուղղություններ, ինչպես, օրինակ՝ հեռագնա արոտների ճանապարհների բարելավումը, որակյալ ինտերնետ կապի ապահովումը։