«Փաստ» օրաթերթը գրում է. «Փաստ» թերթի տեղեկություններով, օրերս Սամվել Բաբայանի որդու և Արցախում հայտնի ակտիվիստ Արթուր Օսիպյանի միջև կոնֆլիկտ է տեղի ունեցել: Մեր աղբյուրները պնդում են, որ կոնֆլիկտը նույնիսկ վերածվել է ծեծկռտուքի։

Մեր ունեցած տեղեկություններով, ծեծի պատճառը եղել է այն, որ Օսիպյանը կտրուկ ճամբարափոխ է եղել. մինչև Արայիկ Հարությունյանի նախագահ դառնալը նա Բաբայանի թիմակիցն էր, իսկ Հարությունյանի նախագահ դառնալուց հետո շատ ճկուն ձևով տեղափոխվել է վերջինիս ճամբար։ Ավելին, Օսիպյանը կտրուկ փոխել է իր մոտեցումներն ու հայացքները և անգամ որոշ առիթներով քննադատաբար է արտահայտվել Բաբայանի հասցեին։

Թերթի արցախյան աղբյուրների փոխանցմամբ, ներկայումս իրավապահ մարմինները դեռևս լուրջ միջոցներ չեն ձեռնարկում՝ սպասելով Հարությունյանի վերջնական որոշմանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում