Բաքվում Հայաստանի «դրական թրոլինգ» է սկսել․ Ալիեւը պնդում է, որ Հայաստանից դրական ազդակներ է ստանում «Զանգեզուրի միջանցքի» մասին, Իրանին հրավիրում է մասնակցել ապագա նախագծին, իսկ զլմ-ներում արդեն խոսում են «միջանցքի փորձարկման» մասին։

Ալիեւի պրիմիտիվ հնարքներին ոչ ոք չի հավատում, բացի Հայաստանի ղեկավարությունից։ Փաշինյանն աջակցում է Ալիեւի թրոլինգին, հայտարարելով, թե կառուցվող ճանապարհը ձեռնտու է Հայաստանին։

Միջազգային դոնորները եւ ընկերությունները հետաքրքրություն են ցուցաբերում Երասխ-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու կառուցման նախագծի հանդեպ, ասել է Փաշինյանը, պատասխանելով հարցին, թե ինչու Հայաստան չի կառուցում հայ-իրանական ուղիղ երկաթուղին։ Փաշինյանն ասում է, որ տեղանքը բարդ է ուղիղ գիծ կառուցելու համար, փոխարենը Նախիջեւանով ու Մեղրիով ճանապարհը կառուցելը խնդիր չէ Հայաստանի համար։

Փաշինյանը պնդում է, թե այդպիսով Հայաստանը երկաթուղային կապ կստանա Ռուսաստանի ու Իրանի հետ, տնտեսական օգուտների ավանդական հեքիաթներով։ Այն անցնելու է Բաքվի վերահսկողության տակ գտնվող տարածքներով եւ ծառայելու է լիովին այլ շահերի։ Արդյունքում, Հայաստանը վարկեր է վերցնելու եւ ճանապարհ է կառուցելու Բաքվի եւ Անկարայի համար։

Աղբյուր՝ https://www.lragir.am/2022/01/25/695088/