ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանը գրում է. «Օրեցօր խորացող անտարբերություն հանրային առողջության նկատմամբ։ Պատկան մարմինների արմատացած անգործություն բնակչության առողջապահական խնդիրների լուծման գործում։ Հետազոտողներն ասում են, որ «Օմիկրոն»-ի աճի ժամանակ COVID-19-ի ծանր դեպքերն ավելի քիչ են՝ պայմանավորված նաև պատվաստվածների թվաքանակով, ինչպես նաև նախորդ վարակներից իմունիտետ ստացված մարդկանց բարձր թվով:

Սակայն արագ տարածվող «Օմիկրոն»-ի պայմաններում չվերահսկվող սահմանափակումներ, հարսանիքներ, հանրային տրանսպորտ, դպրոցներ և այլն։ Այլևս որևէ մեկին հետաքրքիր չէ քայքայվող հանրային առողջությունը, անիմաստ վատնված պետական ռեսուրսները և տասը հազարին մոտեցող մարդկային կորուստները։

Հ. Գ. Իսկ իրավաբան նախարարն զբաղված է միայն պետպատվերի գումարները յուրային բուժհաստատություններում բաշխելով»։