Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում քննություն է սկսվել ՀՀ Ազգային ժողովի նախկին պատագամավոր, Երկրապահ կամավորական միության նախկին նախագահ, «Արցախի հերոս», գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի ընտանիքի անդամների գույքի վերաբերյալ։

 ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում ծանուցագրեր են ուղարկվել՝

Էլյա Կորյունի Գրիգորյանին, Նաիրա Մանվելի Գրիգորյանին, որոնք հաշվառված են Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի նույն տան հասցեում,

Վազգեն Մանվելի Գրիգորյանին, Արփենիկ Մանվելի Գրիգորյանին, Այծեմնիկ Մանվելի Գրիգորյանին, որոնք հաշվառված են Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքիմեկ այլ տան հասցեում,

Սամվել Մանվելի Գրիգորյանին, որը հաշվառված է նորից Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի հասցեներից մեկում։

Իրենց անվամբ հաշվառված գույքի բռնագաձման ենթակա ծանուցմամբ՝ դատախազություն են հրավիրվել նաեւ՝ Արա Մանվելի Գրիգորյանը, Արման Մանվելի Գրիգորյանը, Կարեն Մանվելի Գրիգորյանը եւ Նազիկ Հովհաննեսի Ամիրյանը։